Panorama.am-ը գրում է.

Սիրիայում 13 մլն մարդ օգնության կարիք ունի։ Նյու Յորքում նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի՝ այդ երկրի հարցով համակարգող Ալի ազ-Զատարին։ Այդ կարիքների համար անհրաժեշտ 3.4 մլրդ դոլարից այս տարի ՄԱԿ-ի հաստատությունները կարողացել են հավաքել կեսը։ Նա կարծիք է հայտնել, որ հումանիտար օգնության խնդիրը հնարավոր չի լինի լուծել առաջիկա երկու տարիների ընթացքում, նույնիսկ 2020-ից հետո։

ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն, Սիրիայում այսօր 6.2 մլն ներքին տեղահանված կա։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Հալեպում,  Դամասկոսի ու Իդլիբի գյուղական համայնքներում։ Այս տարի էլ 1.2 մլն մարդ ստիպված են եղել տեղից տեղ տեղափոխվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել