Ուրախությամբ տեղեկացա, որ այսօր Գյումրիում ձախողվեց Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Ասեմ, որ ոչ միայն ես, այլև հազիվ թե որևէ մեկը կասկածում էր, որ այն կձախողվի մեր մշակութային մայրաքաղաքում, մեր ավանդապաշտ Գյումրիում: Առավելևս, որ նման փառատոնները ձախողվել էին արդեն Երևանում ու Վանաձորում: Այս օրերին Ֆեյսբուքում բազմաթիվ կարծիքների հանդիպեցի, հիմնականում փառատոնի անցկացումը դատապարտող: Չնայած կային նաև այնպիսի կարծիքներ, որ պետք է բոլորով պայքարենք Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման դեմ: Այ այդ հարցում համաձայն չեմ, քանի որ մեր ակտիվ երիտասարդների հնարավորությունները միանգամայն բավավար էին արժանի հարված հասցնելու վանյանական դավաճանական նախաձեռնությանը: Հո ազգովի չէինք գնալու կանգնեինք Գյումրու Ասպարեզ ակումբի դիմաց, դրանով ավելի կարևորելու այդ ոչնչությունների ճղճիմ ակցիան: Բայց երբ նայեցի փառատոնի ձախողման հետ կապված Youtube-ում տեղադրված նյութերից մեկը, որտեղ մի երիտասարդ հարվածում էր այդ Գերոգիին, ակամայից հիշեցի մի հին անեկդոտ: «Մի կնոջ այգում բռնաբարում են, նա էլ բղավում է օգնեցեք, օգնեցեք: Ձայնի վրա մի տղամարդ է մոտենում դեպքի վայրին, ուշադրությամբ նայում է թե ինչ է կատարվում, այս կողմից է նայում, այն կողմից է նայում ու ասում. «Տիկին ջան էս մարդն իր գործը լավ էլ անում ա, էլ ես սրան ինչ օգնեմ»»: Այնպես որ հարգելի ֆեյսբուքյան ակտիվ վրդովվածներ, ինչպես տեսաք գյումրեցի մեր թասիբով երիտասարդներն իրենց գործը լավ էլ արեցին, էլ նրանց ինչ օգնեինք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=165287976927218&id=100003380511187
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել