Տեխասի բնակչուհին հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Facebook-ի, հաղորդում է Reuters-ը։ փաստաթղթերում հայցվորը պնդում է, որ սոցցանցը բավական ջանքեր չի գործադրում իր լսարանին պաշտպանելու համար։

Մասնավորապես, հայցվորի կարծիքով, հաշիվների հաստատման մեխանիզմը թույլ չի տալիս պարզել գրանցված օգտատերերի իրական անձը։ Բացի այդ, Facebook-ը չի զգուշացնում իր լսարանին այն մասին, որ իր հարթակում կարող է մարդկանց առևտրով զբաղվողներ գրանցված լինել։

Փաստաթղթերում ասվում է, որ 2012 թվականին հայցվորն ընդունել է օգտատիրոջ ընկերության հայտը, որի հետ իբր ընդհանուր ընկերներ է ունեցել Facebook-ում։ Հետագայում կինը բռնության է ենթարկվել այս տղամարդու կողմից, և պարզվել է, որ նա կեղծ տվյալներ է օգտագործել։ Ընդ որում, զոհի նկարները հայտնվել են Backpage.com կայքում, որի ստեղծողները այս հայցով որպես պատասխանող կողմ են հանդես գալիս։

Ընթացիկ տարվա ապրիլին ամերիկյան իրավապահ մարմինները փակել են Backpage.com ծառայությունը, որը հաճախ է օգտագործվել սեռական բնույթի ծառայությունների գովազդի և անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել