««Առավոտը» Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանից հետաքրքրվեց՝ մեր զինվորի վրա ի՞նչ ազդեցություն է թողնում ու ինչքանո՞վ է մտահոգում այն հանգամանքը, որ հակառակորդը կրակում է ռուսական զենքից, որ նախորդ տարիներին մեր դաշնակից ՌԴ-ն 5 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին՝ «բիզնես գործարարի» անվան տակ: Նա պատասխանեց. «Երբ որ հակառակորդը ձեռք է բերում նոր զինատեսակներ, մեզ այդ ամենը, իհարկե, մտահոգում է, բայց միջպետական հարաբերություններ կան, որ իրենք իրար հետ իրականացնում են, ես այլ կերպ գնահատական չեմ ուզում տալ: Ցանկացած ձեռք բերված նոր զինամթերք մենք գնահատում ենք, թե դա ինչպիսի կիրառություն կարող է ունենալ գործողությունների վերսկսման դեպքում, ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ևս հակադրվելու միջոցներ ձեռք բերել, փոփոխություն կատարել մեր պլաններում, մեր գործողություններում:
Մտահոգիչը մտահոգիչ է, բայց մենք էլ ամեն դեպքում պետք է մեր քայլերն ու գործողություններն անենք»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել