««Առավոտը» Արցախի պաշտպանու­թյան նախարար Լևոն Մնացականյանից հետաքրքրվեց՝ մեր զինվորի վրա ի՞նչ ազդեցություն է թողնում ու ինչքանո՞վ է մտահոգում այն հանգամանքը, որ հակառակորդը կրա­կում է ռուսական զենքից, որ նա­խորդ տարիներին մեր դաշնակից ՌԴ-ն 5 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին՝ «բիզնես գործարարի» անվան տակ: Նա պատասխա­նեց. «Երբ որ հակառակորդը ձեռք է բերում նոր զինատեսակներ, մեզ այդ ամենը, իհարկե, մտահոգում է, բայց միջպետական հարաբերություններ կան, որ իրենք իրար հետ իրակա­նացնում են, ես այլ կերպ գնահա­տական չեմ ուզում տալ: Ցանկացած ձեռք բերված նոր զինամթերք մենք գնահատում ենք, թե դա ինչպիսի կիրառություն կարող է ունենալ գոր­ծողությունների վերսկսման դեպքում, ու մենք աշխատում ենք այդ ուղղու­թյամբ ևս հակադրվելու միջոցներ ձեռք բերել, փոփոխություն կատարել մեր պլաններում, մեր գործողություն­ներում:
Մտահոգիչը մտահոգիչ է, բայց մենք էլ ամեն դեպքում պետք է մեր քայլերն ու գործողություն­ներն անենք»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել