Armenpress.am-ը գրում է.

Իրանը եւ Եվրոպան պետք Է նախնական պայմանավորվածությունները վերածեն միջուկային գործարքի պահպանման իրական մեխանիզմների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռուստահաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում, որը հոկտեմբերի 3-ին հրապարակվել Է նրա կայքում:

«Եվրոպական երկրները հայտարարել են, որ պաշտպանում են միջուկային գործարքի պահպանումը, եւ այժմ անհրաժեշտ Է պայմանավորվածությունները վերածել մեխանիզմների: Վստահ եմ, որ դա տեղի կունենա»,-ասել Է Զարիֆը: Նա հավելել Է, որ «հաջորդ փուլում Իրանը կփորձի հասկանալ՝ իրականում աշխատում են արդյոք այդ մեխանիզմները»: Նախարարն ասել Է, որ «միջազգային հարաբերությունները հարգանք են ենթադրում ստանձնած պարտավորությունների նկատմամբ»:

«ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալը հեղափոխություն չԷր: Դա պարզապես վարչակազմի փոխարինում Է: Միջուկային գործարքը ոչ թե պարզապես մարդկանց անձնական պայմանավորվածությունն Է, այլ միջազգային համաձայնագիր մի քանի պետությունների միջեւ»,-ընդգծել Է նա: Բացի այդ, Զարիֆը հանդես Է եկել միջազգային քաղաքականության մեջ դոլարի օգտագործումից հրաժարվելու օգտին: «Դա բարդ գործընթաց Է, բայց դրա անհրաժեշտություն ակնհայտ Է: Միջազգային հանրակցությունը չպետք Է թույլ տա ԱՄՆ-ին՝ աշխարհը կառավարել բռնապետական մեթոդներով»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել