Հասկանում եմ, որ ռացիոնալ մոտեցումը մոդա չէ, բայց ես այսպես եմ նայում իրերին։
Այս Ազգային ժողովը չի ներկայացնում հասարակությունը, նրա մեծամասնությունն ընտրվել է ընտրակեղծիքներով և չի կարող աշխատել մինչև 2022 թվականը։
Դեկտեմբերին արտահերթ անելը մեծ հապշտապություն է պարունակում։ Քաղաքական դաշտը հեղափոխությունից հետո վերագնահատման, վերակազմավորման խիստ կարիք ունի։ Պարտադրանքը ելք չէ։
Արտահերթ ընտրությունները պետք է նշանակել գարնանը, ինչը կոմպրոմիսային կլինի և՛ քաղաքական դաշտի համար, և՛ չի հակասի կառավարության ծրագրին, թույլ կտա քաղաքական դաշտին վերաձևավորվելու, նոր իշխանություններին ինքնադրսևորվելու պետությունը կառավարելու հարցում, իսկ քաղաքացուն՝ շատ ավելի օբյեկտիվ քվեարկություն անելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել