Այս լրացումը ԱԺ կանոնակարգի փոփոխության նախագծի մեջ այնքան հապշտապ է ընդգրկվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, որ անգամ կառավարության անդամը չի հասցրել ծանոթանալ ու կարծիք հայտնել: Ահա սրանով է զբաղված այս հսկա բյուջետային կառույցը՝ ԱԺ-ն՝ մշակել մեխանիզմներ, որով խոչընդոտվի ԱԺ արձակումն իրավունքի ուժով: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի չունեցան մայիսին միայն ու միայն այն նպատակով, որ վարկաբեկված քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայելու իրենց քաղաքական գիծը և հանրային աջակցություն ստանան նոր ընտրությունների ժամանակ: Փոխարենը տարիներով կուտակված ամբարտավանությունը ոմանց թույլ չի տալիս հաշվի առնել փոխված իրավիճակը և չհակառակվել քաղաքացիների կամքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել