Վերջին զանգին ընդառաջ ArmStar.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում արտասահմանյան շոու-բիզնեսի աստղերի դպրոցական տարիների լուսանկարները:

Անջելիան Ջոլին սովորոլ է Բեվերլի Հիլլզի դպրոցներից մեկում: Իր իսկ խոսքերով նա այնքան էլ չէր սիրում հաճախել դասերի: Ապագա դերասանուհուն անգամ գրանցել են հոգեթերապևտի կարիք ունեցող երեխաների խմբակում:

Երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմին դպրոցում ոչ ոք չէր սիրում, չի ունեցել ոչ մի ընկեր, ու նրան հաճախ նեղացնում էին:

Ջոնի Դեպպը դպրոցում եղել է հայտնի խուլիգան, կռվարար, 12 տարեկանում սկսել է ծխել, իսկ 15-ում արդեն թմրանյութ է օգտագործել, ինչի համար նրան հեռացրել են դպրոցից:

Դիմա Բիլանը, ում իրական անունը Վիտյա Բելան է, իր առաջին ծափահարությունները ստացել է երկրորդ դասարանում, երբ դպրոցական ճաշարանում, բարձրանալով սեղանի վրա, կատարել է «Прекрасное далеко» երգը:

Ժաննա Ֆրիսկեն, ում այդ հետաքրքիր ազգանունը բաժին է հասել գերմանական ծագում ունեցող տատիկից, ուսման մեջ առաջադիմությամբ աչքի չի ընկել: Մասնավորապես դժվարացել է մաթեմատիկայից, սակայն բաց չի թողել գրեթե ոչ մի միջոցառում:

Ի տարբերություն իր կնոջ՝ Բրեդ Փիթը բավականին սիրված է եղել հասակակիցների շրջանում ու եղել է ուսուցիչների սիրելին: Բրեդը եղել է դպրոցի գոլֆի, թենիսի ու լողի հավաքականի անդամ, իսկ ավարտելիս արժանացել է «ամենաոճայինը» տիտղոսին:
Շարունակությունը՝ այստեղ



