Բրիտանական բնապահպանական «Մաքուր պահենք Բրիտանիան» (Keep Britain Tidy) կազմակերպության գիտնականները նախազգուշացրել են ծխելու «բացասական ազդեցության մասին» բնապահպանության վրա։ Կազմակերպության հետազոտության մասին պատմել է Daily Mail-ը։

Հետազոտության մեջ նշվում է, որ ծխողները հաճախ են ծխախոտի մնացորդը նետում հեղեղատարների մեջ։ Ըստ հետազոտողների տվյալների՝ ծխախոտի ֆիլտրերը կարող է պլաստիկ պարունակեն, և դրանք կարող են անցնել ջրի մաքրման համակարգով և հասնել համաշխարհային օվկիանոսին։ Գիտնականների հաշվարկների համաձայն՝ մեկ լիտր ջրի համար ծխախոտի մեկ մնացորդը լուրջ վտանգ է ներկայացնում ձկների համար իր թունավորության պատճառով։ Ընդ որում, հետազոտության մեջ ասվում է, որ անցյալ ամիս 3,6 միլիոն ծխողներ են խոստովանել, որ ծխախոտի մնացորդները գցել են հեղեղատարների մեջ։

«Մենք պետք է համոզված լինենք, որ ծխողները հասկանում են, որ դա ուղիղ և շատ լուրջ ազդեցություն է ունենում վայրի բնության վրա»,– եզրափակել է կազմակերպության ղեկավար Էլիսոն Օգդեն–Նյուտոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել