Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Օլանդը նշել է, որ Ազնավուրը բոլորի համար միշտ բեմի վրա կլինի:

«Երևանից մինչև Փարիզ աշխարհի բոլոր քաղաքներում բարձրաձայն երգում էր սիրո ու ազատության մասին: Շառլ Ազնավուրը քիչ առաջ լքեց մեզ, բայց մեզ համար նա միշտ բեմի վրա կլինի»,- գրված է հրապարակման մեջ:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե ՇառլԱզնավուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել