Գալուստ Մտքի Գիգանտ-Գրիգորիչը վերջապես խոսեց՝ իր երեկվա բլթերի շքերթի վերաբերյալ, մասնավորապես՝ Զարուհի Փոստանջյանին վիրավորելու պահով: Հիշեցնեմ, որ այս արհեստական ինտելեկտը Փոստանջյանի հասցեին ասել էր, որ այդ առաքինի տիկինի (Փոստանջյանի) համար ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի ու չկանգնելու դեպքում կռիվ անի...
Մի լսեք, թե էս խելքի կճուճը ինչ է ասել այս անգամ.
«Այնպես եք ասում՝ կնոջը վիրավորել, կարծես կրակել եմ նրա վրա. ճղճղան, լպիրշ արտահայտություններ հանրապետականների հասցեին, նրա լիդերների հասցեին: Եթե կին է, ուրեմն պետք է կնոջ պես իրեն պահի: Հակառակը, ես ավելի դրական խոսք եմ ասել` անվանելով առաքինի տիկին»:
Իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանել, թե այնուամենայնիվ, Նժդեհի 21-րդ դարի այս ռեինկարնացիան պատրաստվո՞ւմ է Փոստանջյանից ներողություն խնդրել, նժդեհախոսության այս ռահվիրան պատասխանել է.
«Հարցը տալիս եք աչքերիս մեջ նայելո՞վ: Նմա՞ն եմ ես..: Ես կարող եմ ներել, ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրել եմ այնպես, որ առիթներ չտամ, որ ես ներողություն խնդրեմ»:
Դե Գրիգորիչին պետք է մի ձև պատասխանել, իր դրած հարցադրումների մասով.
«Նմա՞ն եմ ես..» - «Հարգելիս», դու նման ես կոստյում հագած ռանչպարի (թող ինձ ներեն ռանչպարները, նրանց դեմ ոչինչ չունեմ):
«...որովհետև ապրել եմ այնպես, որ առիթներ չտամ, որ ես ներողություն խնդրեմ» - այո, դու այնպես ես ապրել, որ երբ պահը գա, քեզ ներողությունն էլ էլ չի փրկի ու իմաստ էլ չի ունենա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/287256754744587?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել