Հիմա էլ ասում են` սպասենք՝ ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ: Պահանջատիրությունը չի կարող ժամանակի ընթացքում քչանալ կամ անկարևոր դառնալ, և որքան շատ են լինելու դիմադրությունը և նմանատիպ պատճառաբանությունները, թե ինչու պետք է հետաձգվեն արտահերթ ընտրությունները, այնքան պահանջատիրությունը դառնալու է ավելի անկոտրում ու հաստատակամ: Ասեմ նաև, որ շատ վիրավորական է իրադարձություններից ամիսներ անց քաղաքացիների ցանկությունները բնութագրել որպես էյֆորիկ և կասկածի տակ դնել քաղաքացիների` գիտակցված ու հավասարակշռված ընտրություն կատարելու կարողությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել