Ժողովուրդ ջան, ըստ հավաստի և կրթված մարդկանց տեղեկությունների` Երևանը մերը չէ: Երևանը, Զանգեզուրը, Մեղրի և մի շարք այլ տարածքներ Հայաստանին չեն պատկանում: Ըստ կրթված մարդկանց տեղեկությունների՝ Հայաստանը ստեղծել են ադրբեջանցիք: Ըստ կրթված մարդկանց հավաստի տեղեկությունների` գիշերով քնած մարդուն կացնով մորթելը հերոսություն է, և բարբարոս մորթողին «ազգային հերոսի» կոչում շնորհելը կրթվածության արդյունք է: Ինչպես կարելի էր այսքան ժամանակ հակադրվել կրթված մարդկանց և պնդել, որ Արցախը հայերինն է, բազմահազար անմեղ զոհերի արյան ու անկրթության գնով հակառակվել կրթված մարդկանց կամքին ու իրականությանը: Ու չհամարձակվեք որևէ մեկդ ժխտել կամ փորձեք հերքել, որովհետև մեր Նիկոլ վարչապետի խոսքն օրենք է, եթե ասում է, որ Ալիևը կրթված մարդ է, ապա դա այդպես է, իսկ ով համաձայն չէ, ապա նա հանրապետական է, Սերժի ստրուկ, հակահեղափոխական, սև ու վատ մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել