Այսօր և երեկ համացանցը կրկին ողողվեց բացահայտ սուտ թեզերով, որոնք վերաբերում են ԲՀԿ-ին։
Առաջինը՝ մամուլը սկսեց տարածել տեղեկատվություն, իբր ԲՀԿ-ի կողմից գործադիր նշանակված պաշտոնյաները միտումնավոր սաբոտաժի են ենթարկում իրենց ենթակայության տակ գտնվող գերատեսչությունների աշխատանքը, սակայն ոչ մի ապացույց բացարձակապես չի ներկայացվել։ Պարզ է, որ նպատակը մեկն է` մեզ ամեն կերպ կապել ՀՀԿ-ին և վարկաբեկել։ Ախր, չէ՞ որ նման անասուն տեղեկություններ կարող են տարածել միայն այն մարդիկ, ովքեր ընդհանրապես թքած ունեն ձեր բոլորի վրա։

Երկրորդ՝ ոմանք սուտ տեղեկություններ են տարածում, իբր ԲՀԿ-ն կտրուկ դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Ես իրավունք չունեմ քաղաքական հայտարարություններ անելու, սակայն, հիմա ևս մեկ անգամ կրկնում եմ մեր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ ԲՀԿ-ն, լինելով ժողովրդի անբաժանելի մաս, երբեք չի գնա ժողովրդի կամքին հակառակ։ ԴԱ ԲԱՑԱՌՎՈՒՄ է։ Եվ նրանք, ովքեր նման «դիշովի» խաղեր են տանում ԲՀԿ-ի հանդեպ, պարզապես թքում են իրենք իրենց երեսին։

Երրորդ՝ հրապարակվել է ինչ-որ ապուշ և անհասկանալի ձայնագրություն, որը իբր հաստատում է, թե մենք ինչ-որ գումար ենք տվել որոշ մարդկանց ֆլեշմոբի մասնակցելու համար։ Ուրեմն, լինելով ամբողջ նախընտրական գործընթացի մեջ, կարող եմ վստահ հայտարարել, որ դա բացահայտ ապատեղեկատվություն է և նույնիսկ մոտ չէ ճշմարտությանը։ Մարդիկ, ովքեր պատրաստում և տարածում են նմանատիպ ապատեղեկատվություն, ըստ երևույթին, կատարում են ինչ-որ քաղաքական պատվեր մեզ վարկաբեկելու նպատակով։ Մտածում եմ, թե ինչո՞ւ... և գալիս եմ միայն մեկ եզրակացության․ մեզանից վախենում են... Սակայն դրանք չեն հասկանում, որ իրենց վախը մեր հանդեպ չէ, այլ ժողովրդի կամքից են սրանք վախենում։

ՀԳ․ Մեկ էլ հեքիաթները՝ մեր ընտրակաշառքների մասին... Գոնե մի մարդ կամ մի դեպք հաստատվե՞ց : Ո՛չ, և չէր կարող հաստատվել, քանզի դա պարզապես կեղտոտ խաղերի հետևանք էր։ Մտածենք, ժողովուրդ ջան, ո՞ւմ է դա ձեռնտու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել