Աշխարհի ամենամեծ չափի մոդելը՝ Տեսս Հոլիդեյn Ինստագրամում հրապարակել է մերկ լուսանկարներ:

«Այս ամիսը լուրջ փորձություն է դարձել իմ հոգեկան աշխարհի համար: Բայց ես դեռ ձեզ հետ եմ, դեռ ուժեղ, երախտապարտ, երջանիկ և դեռ շապիկի վրայից մի աղջիկ: Բայց ես անտանելի սպառված եմ: Ես գիտեմ, որ այս լուսանկարը տարածվելու է համացանցում, և մարդիկ դատապարտելու են ինձ, նրանք ծաղրում են և քննադատում՝ ենթադրելով, որ ես բացասաբար եմ ազդում երիտասարդների վրա: Ես պատրաստ եմ այդ ամենին: Իմ մարմինը միշտ եղել է ռազմի դաշտ, իսկ այժմ մարմնիս վրա խաաղություն է իջել»,- ասել է նա:

Մոդելի վրա անմիջապես հարձակումներ և քննադատություններ սկսվեցին շատ անբարեխիղճ բառերով: Սակայն 33-ամյա աղջիկը կարողացավ հաղթահարել մարդկային չարությունն ու դիմեց իր հետևորդներին՝ կոչ անելով, որ յուրաքանյուր մարդ սիրի ինքն իրեն և ընդունի այնպիսին, ինչպիսին որ կա։

«Եթե որևէ բան ձեր արտաքինի կամ ներքին աշխարհի մեջ ձեզ դուր չի գալիս, փոխեք դա, բայց մի չարացեք և մի քննադատեք այն մարդկանց, ում կյանքով չեք ապրել, ում ճանապարհով չեք անցել, ում ծիծաղի կամ լացի պատճառները ձեզ խորթ և օտար են»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել