Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած կարճ խոսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը կարճ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները: «Նրանք այլ թեմաների մասին են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ»,- ասել է Պեսկովը:

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ ՀՀ վարչապետը կարճ զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել