operativ.am-ը գրում  է
Վրաստանի իշխանությունները մտադիր են կանեփի օրինականացումից ստացված միջոցներն օգտագործել բնակչության շրջանում աղքատության դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այս մասին հայտարարել է վրացական խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Վերջինիս խոսքով՝ ներկա պահին գլխավոր խնդիրն աղքատության մակարդակի կրճատումն է: «Եթե կանեփի մշակումը վնաս չի հասցնում հասարակությանը և մեծ օգուտ է բերում տնտեսությանը, արժի արդյո՞ք դրանից հրաժարվել: Դա մեր գլխավոր փաստարկն է: Մենք տեսնում ենք, որ տնտեսական տվյալների հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնց բախվել ենք 2012-ին: Մեր նպատակն աղքատության կրճատումն է»,- ասել է Կոբախիձեն:Նա նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ պատգամավորները կսկսեն ակտիվորեն քննարկել ազատ կանեփի մասին օրինագիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել