Բլոգի նյութերից մեկում անդրադարձել եմ «Одноклассники» սոցցանցի համար նախատեսված մի շատ գեղեցիկ հավելվածի և այսօր էլ ուզում եմ խոսել «Facebook» սոցցանցում առկա մի շատ օգտակար և գեղեցիկ հավելվածի մասին: Նյութի նկարից երևի շատերն արդեն գուշակեցին, որը խոսքը «PicMonkey» մասին է, որին անդրադարձել են նաև այլ բլոգերներ:

Հավելվածի օգնությամբ Դուք շատ հեշտությամբ և հաճույքով կարող եք ձևավորել Ձեր անձնական լուսանկարները,մտալ տարբեր էֆեկտներ և այլն: Բնականաբար, ծառայությունն ունի իր պաշտոնական կայքէջը, որտեղ այցելելով նույնպես կարող եք կատարել նշված գործողությունները, սակայն «Facebook» սոցցանցի միջոցով հավելվածն ավելի հեշտ է օգտագործվում, և ավելի հասանելի են անձնական լուսանկարները, որոնք այլևս կարիք չի լինի վերբեռնել համակարգչից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել