Ծնողների բարձր կրթական մակարդակը մոտիվացնում է երեխաներին լավ կրթություն ստանալ։ Ընտանիքի օրինակն ավելի շատ է ազդում երեխաների ապագայի վրա, քան ակադեմիական առաջադիմությունը,– պարզել են գիտնականները։

Իներորդ դասարանում դպրոցականների 49%-ի ծնողներից գոնե մեկն ունի բարձրագույն կրթություն, իսկ նրանց մոտ, ովքեր շարունակում են ուսումը տասներորդ դասարանում և չեն գնացել միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու, այդ ցուցանիշը 61% է կազմում։

«Կրթություն ստանալու ժառանգական ձգտումը» արտահայտվում է ոչ միայն դպրոցականների, այլև դիմորդների մոտ։ Կրթված ծնողների երեխաները հայտնի բուհեր են ընտրում՝ յուրաքանչյուր տեղի համար բարձր մրցակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել