Panorama.am-ը գրում է.

Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա տարբեր շերտերի կողմից ակնհայտ բացասական վերաբերմունքի է արժանանում: Գերմանիայում գնալով ընդլայնվում է Էրդողանի սպասվող այցը բոյկոտողների շրջանակը, գրում է ermenihaber-ը։

Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին։

Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշը բոյկոտելու մասին վերջինը հայտարարել է Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը:

Նախօրեին գերմանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Էրդողանի պատվին տրվելիք ճաշին չի մասնակցելու նաև կանցլեր Անգելա Մերկելը:

Միակ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով հայտարարել է պաշտոնական ճաշին իր մասնակցության մասին, «Կանաչների» կուսակցության նախկին առաջնորդներից Ջեմ Օզդեմիրն է: (Ծագումով Թուրքիայի չերքեզ Օզդեմիրը միշտ աչքի է ընկել հակաէրդողանական հայացքներով ու Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերին ցույց տված աջակցությամբ-EH):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել