Վերջերս Թիֆլիսում ֆորում էի, ու ադրբեջանցի լրագրողներին բացատրում էի, որ Արցախի պահով, դժվար սպասելիք ունենան, քանի որ Հայաստանում չի ծնվել որևէ մարդ ով ռիսկ կանի ուզենա Արցախը կամ նրա մի մասը վերադարձնել ու կփորձի դա իրականացնել։
Հույս ունեմ ,երեկ նրանք էլ են լսել Փաշինյանի ելույթը։ (Մի բան լավ է, գոնե Արցախի հարցում ինչ-որ շարունակականություն կա).
"Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:"
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/profile.php?id=100012906641219
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել