Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «ո՞նց կարող ա ԲՀԿ-ն ընդդիմություն լինի», այդ հատարարությունը դարձավ լայն քննարկման թեմա, իսկ երեկ ԱԺ-ում ընդունված Կառավարության ծրագրի քվեարկությունը ցույց տվեց, որ Ծառուկյանին մեղադրել պետք չի...
Ախր ինչպե՞ս մարդն ասի, որ «այո, ԲՀԿ-ն ընդդիմադիր է», եթե կուսակցության գոնե խմբակցության մի մասը նախկին ոչ այնքան ընդդիմադիր ՕԵԿ-ից ու ամենևին ոչ ընդդիմադիր ՀՀԿ-ականներ են, որոնց քվեարկության արդյունքներին հետևելիս կարելի է շփոթվել ու կարծել, որ նրանք երբեք էլ չեն փոխել իրեննց կուսակցությունները:
Այս առումով երեկ աչքի են ընկել նախկին հանրապետական Բելաջիոյի Գրիշն ու նախկին ՕԵԿ-ական Կարամելի Հարութը, ովքեր իբր պատահաբար ծագած հույժ կարևոր գործերով դուրս են եկել դահլիճից քվեարկոււթյունից առաջ և վերադարձել են միայն քվեարկությունից հետո: Եվ սա այն պարագայում, երբ ԲՀԿ-ում եղել է որոշում, որ կուսակցությունը դեմ պետք է քվեարկի Կառավարության ծրագրին...
«Ժողովրդի» տվյալներով՝ այս քայլը լուրջ դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում, և այս երկու не рыба, не мясо ԲՀԿ-ականների արարքը քննարկվելու է Ծառուկյանի մոտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=131715527023095&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել