Panorama.am-ը գրում է.

«Երևանի ավագանու ընտրությունները քննությունն էին, որ կիրակի օրը կարողացանք հանձնել։ Մենք այդ օրը սովորեցինք քվեարկել և վստահ լինել, որ գրանցված քվեներն  իրական քվեներ են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով, բոլորը գիտակցում են, որ այս ընտրություններին կհաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դա, ըստ բանախոսի, կլինի ընտրությունների երկրորդ ցիկլը։ Երրորդ՝ արդար ընտրական ցիկլից հետո հնարավոր կլինի ասել, որ երկիրը հաղթահարել է ժողովրդավարական սահմանագիծը։

Հարցին՝ վտանգ չի՞ տեսնում այն բանում, որ իշխանության թեկնածուն ութսուն տոկոսից ավելի ձայներ է հավաքել՝ տեղ չթողնելով բազմակարծության, Թևան Պողոսյանը նշեց՝ բնական է, որ ստեղծված իրավիճակն իր մեջ վտանգ է պարունակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել