Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը թվում էր կարող է ստվեր նետել Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունների վրա: Պուտինը հայտարարելով, որ այս դեպքը նման է «ողբերգական դեպքերի շղթայի», մեղմեց ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից Իսրայելի դեմ ավելի վաղ արված մեղադրանքները: Այս փուլում 2 երկրների հարաբերությունների դինամիկան կարող է փոքր-ինչ տարբեր լինել, բայց ոչ հարաբերությունների քաղաքականությունը: ՌԴ-ն գիտակցում է, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, երբ ինքը, մեղմ ասած, շատ երկրների հետ չունի գործընկերային հարաբերություններ, եվս մեկին կորցնելը չի բխում իր շահերից: 
Նշենք, որ ի սկզբանե ինքնթիռի կործանման վարկածները տարբեր էին. ինքնաթիռը անզգուշությամբ խոցել է Սիրիայի կառավարական ՀՕՊ-ը, Ֆրանսիան, Իսրայելը։ Ֆրանսիայի զինված ուժերի խոսնակը հերքել է իրենց առնչությունը սրա հետ: ԱՄՆ-ն ևս Պենտագոնի խոսնակի մակարդակով արձագանքել է դեպքին` հայտարարելով, որ ԱՄՆ-ն ևս կապ չունի միջադեպի հետ։ Արևմտյան լրատվամիջոցները հիմնականում գրում էին, որ ինքնաթիռը խոցել է Սիրիայի կառավարական ուժերի հակաօդային պաշտպանությունը, պատահմամբ։ 
Ենթադրվում էր, ռուսական կողմը կարող էր քննադատել սիրիացիներին և հակաօդային պաշտպանության համակարգերի կամ օդային պաշտպանության ինքնաթիռների նկատմամբ նրանց հմտությունների պակասը, սակայն հարկ է նշել, S-200 համալիրը ռուսական արտադրության է: Եվ հիմա փաստն այն է, որ ռուս զինվորները զոհվել են դաշնակիցների կողմից օգտագործված ռուսական ռազմական տեխնիկայի կողմից: Ուստի Մոսկվայի խուսանավող քայլը, գուցե, հենց այդ փաստով է պայմանավորված: ՌԴ նախագահ Պուտինը փորձել է հարթել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր սրումը:
Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքներին, Իսրայելը պատասխանատվությունը դրել է Ասադի իշխանության վրա, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ռուսական կողմին տրամադրել դեպքի հետ կապված ինֆորմացիա, որն էլ իր հերթին բավական մեղմել է իրավիճակը: Հակառակ պարագայում չէր կարելի բացառել, որ Իսրայելը կկանգներ Ռուսաստանի պահանջի առաջ`սահմանափակելու իր գործողությունները Սիրիայում: Սա առաջին հայացքից կարծես հավանական է թվում, բայց անթերի չէ, քանի որ կարող էր հանգեցնել Իրանի և Հեզբոլահի սիրիա-իսրայելական սահմանին շահեկան վիճակում դիրքավորվելուն: Եվ նման դրսևորումը, թերևս, բավական էր ռուսական կողմի համար` գոնե այս պահին հարաբերությունների սրման չգնալ: 
Եվ որքան էլ տարօրինակ կամ ոչ իրատեսական է հնչում, այդուհանդերձ, ապագայում ներկայիս միջադեպը կարող է էլ ավելի ամրապնդել ռուս-իսրայելական հարաբերությունները:

Ի դեպ
Սա Սիրիայում ռազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցությունից սկսած ռուսական օդանավի առաջին աղետը չէ.
• 2018 թվականի մարտին ռուսական «Ան -26» տրանսպորտային ինքնաթիռը վթարի էր ենթարկվել «Հմեյմիմ» օդանավակայանում: Արդյունքում զոհվել էր 39 մարդ: Ինքնաթիռը բախվել է գետնին, չհասնելով 500 մետր հեռավորության վրա գտնվող թռիչքուղին: Ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր:
• 2017 թ. հոկտեմբերի 10-ին, նույն «Հմեյմիմ» օդանավակայանում, թռիչքի ժամանակ Սու -24 ինքնաթիռը վթարի ենթարկվել է: Անձնակազմը զոհվել է:
• 2016 թ. նոյեմբերի 13-ին, վայրէջքի մոտեցման ժամանակ, ՄիԳ-29Կ հածանավը վթարի է ենթարկվել «Ադմիրալ Կուզնեցով» թռիչքուղու վրա: Օդաչուն դուրս է թռել:
• 2016 թ. դեկտեմբերին, նույն «Ադմիրալ Կուզնեցով» թռիչքուղու վրա վայրէջքի փորձ կատարելիս, Սու -33-ը կործանիչը վթարի է ենթարկվել: Ըստ ամենայնի, այն չի կարողացել բռնել օդային կործանիչի մալուխները, իսկ թռիչքուղու երկարությունը բավարար չի եղել արգելակելու համար, և ինքնաթիռը ընկել է ծովը: Օդաչուն դուրս է թռել:
• 2016 թ. դեկտեմբերի 25-ին Սև ծովում Ռուսաստանի պաշտպանության նախարարության Tu-154 ինքնաթիռը, որը Սիրիա էր մեկնում, վթարի է ենթարկվել: Օդանավում եղել են 92 մարդ, այդ թվում `լրագրողներ, պաշտպանության նախարարության մի քանի բարձրաստիճան սպաներ և այլ հասարակական քաղաքական գործիչներ:
• 2015 թ-ի նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24 տիպի ռեակտիվ ինքնաթիռի կործանում թուրք- սիրիական սահմանի մոտ։ Ինքնաթիռի կործանումը կատարվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 ռեակտիվ ինքնաթիռի կողմից։ Ռուսական ինքնաթիռը եղել է 6000 մետր բարձրության վրա և ընկել է սիրիական Բայրբուկջակ բնակավայրի մոտ` սահմանից 4կմ հեռավորության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել