Panorama.am-ը գրում է.

Մալդիվների իշխանությունները ոչնչացրել են բացառիկ ստորջրյա քանդակներ, որոնց հեղինակը բրիտանացի քանդակագործ Ջեյսոն Թեյլորն է։ news.mail.ru-ն, հղում անելով Ալ Ջազիրային, գրում է, որ քանդակները ոչնչացրել է տեղի ոստիկանությունը։ Դրանք համարել են  իսլամին հակասող։

Միջադեպը տեղի է ունեցել Մալդիվների նախագահի ելույթից անմիջապես հետո` նոր նախագահական ընտրությունների նախօրեին։ Նա հայտարարել է «Արևմուտքի աջակցությունն ունեցող ընդդիմության դավադրության մասին»։

Քանդակները եղել են «Կորալլարիում» թանգարանի մասը, որը բացվել էր այս ամառ «Fairmont» հյուրանոցից ոչ հեռու։ Դա աշխարհում միակ թանգարանն է, որը կիսով չափ ընկղմված է ջրի մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել