Tert.am-ը գրում է.

Այս ընտրությունների ժամանակ դեռևս թևածում էր ՀՀԿ-ի ուրվականը, հույս ունեմ՝ այս ավագանու ընտրությունը կլինի վերջինը, որտեղ կթևածի ՀՀԿ-ի այդ ուրվականը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում օր առաջ պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ։

«Ժառանգությունը՝ որպես քաղաքական ուժ, շարունակելու է իր դերակատարումն ունենալ ներքաղաքական տիրույթում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն անապատացրել էր քաղաքական տիրույթը, և մինչև  2018 թ. ապրիլը գործում էր մեկ խնդիր՝ ազատվել հանրապետական իշխանությունից։ Բոլոր կուսակցություններն իրենց գործիքակազմը հարմարեցրել էին այս խնդիրը լուծելու համար։ Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ խնդիրը կարճաժամկետ կտրվածքում լուծվեց, սակայն ապրիլից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բավականին քիչ է, որպեսզի կուսակցությունները վերադիվերսիֆիկացնենք իրենց ծրագրերը։ Ինձ թվում է՝ ամենալուրջ մարտահրավերն այն է, որ ՀՀ-ն այս պահին խուսափի միակուսակցականությունից»,- ասաց նա։

Անդրանիկ Գրիգորյանը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունը դիտարկեց իրեն վստահություն տալու մանդատ․ «Ծրագիրը չի հաղթել  այս ընտրությունում, քանի որ դրված էր լեգիտիմության խնդիր։ Ժողովուրդը տվեց այդ լեգիտիմությունը, ժամանակն է, որ պրն․ Փաշինյանը կատարի թե՛ իր ծրագրային, թե՛ կառավարության ծրագրային դրույթը, և ՀՀ-ում օր առաջ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- շարունակեց Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել