Ոնց խոստացել էի, ԿԸՀ թվերի ամփոփումից հետո մի թեթև անդրադառնամ ցածր մասնակցության հետ կապված մանիպուլյացիաներին։
Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունն էս անգամ ավելի բարձր էր (43,7%), քան 2017-ի մայիսին (41%)։ Հաշվի առնելով ՀՀԿ-ի չմասնակցելն ու կեղծիքների բացակայությունը՝ մասնակցության աճը շատ ավելի մեծ է։
Իսկ իրական մասնակցությունը, եթե նկատի ունենանք, որ ընտրական իրավունք ունեցողների մի զգալի մասը Հայաստանում չէ, շատ ավելի բարձր է՝ երևի 55%-ից ոչ պակաս։
Հիմա էն պնդման մասին, որ երևանցիները, չգալով ընտրության, ըստ էության, դեմ են քվեարկել ՔՊ-ին։
Եկեք էդ նույն տրամաբանությամբ դիտարկենք նաև 2017-ի ավագանու ու ԱԺ ընտրությունները։ Այսինքն՝ համարենք, որ չքվեարկածներն իրոք դեմ են հաղթող ուժերին։
Ստացվում է՝ ՔՊ-ին դեմ է երևանցիների 65%-ը (որից 56,3%-ը չմասնակցածներն են, 8,7%-ը՝ այլ ուժերին քվեարկածներն ու անվավերները)։
Բայց էդ նույն տրամաբանությամբ Երևանի ավագանու 2017թ. ընտրություններին ՀՀԿ-ին դեմ էր երևանցիների 71,5%-ը, իսկ ԱԺ ընտրություններին՝ 70,2%-ը։
Հիմա հարց՝ ո՞նց էիք հանգիստ խղճով քնում ու չէիք աղաղակում, որ քաղաքի ու երկրի ղեկավարումը ստանձնել է մի ուժ, որին ժողովրդի 70%-ը դեմ է։
Ասածս էն է, որ պետք է արժանապատիվ պարտվել իմանալ։