Նաև որ անցումային արդարադատությունը չի լինելու արտակարգ դատարանների տեսքով, այլ, ասենք, լինելու է նաև գործիք, որով հնարավոր է լինելու հետաքննել մասնավոր անձանց ապօրինի գումարների ծագման ուղիները: Ակնհայտորեն դա այն անցումային արդարադատության մոդելը չէ, որով կքանդվեր գորդյան հանգույցը, և ապօրինություններ գործող դատավորները մասսայականորեն կզրկվեին աշխատանքից:
Անդրադարձ եղավ նաև ավագանու ընտրություններում մյուս ուժերի պարտությանը և դրա խորհրդին: Ի թիվս այլոց` նշվեց նաև «Լույս» դաշինքի անունը, և ասվեց, որ ավագանի չանցնելն այդ ուժերի համար նշանակում է, որ ժողովուրդը նրանց չի սատարում: Սա թերևս վարչապետը համարում է նոր մանդատ` քաղաքական մյուս ուժերի հետ արդեն այլ դիրքերից խոսելու, թեև իմ համոզմամբ, նա այդ մանդատը վաղուց ուներ: Ընդհանրապես, իմ մոտ տպավորություն է, որ ամեն կարևոր քայլից առաջ վարչապետը միտում ունի ժողովրդական նոր մանդատներ հայցելու և ստանալու: Կարծում եմ՝ դա շատ արդարացված տարբերակ չէ, որովհետև ամեն բան հեղափոխության ուժով անելու անվերապահ մանդատ նա վաղուց է ստացել: Մնում է այն ամբողջ ուժով իրացնել: Ռիսկեր կան, որ այդ ներառական մանդատը տրոհելով և բազմապրոֆիլ չիրացնելու արդյունքում նոր մանդատների ստանալն ավելի կդժվարանա, իսկ դրանց անհրաժեշտությունն ամենևին չկա:
Պարզ դարձավ նաև, որ վարչապետը լուրջ չի վերաբերվում սեփական անձի անվտանգության շուրջ արտահայտվող մտահոգություններին և համարում է, որ վարչապետը չի կարող ազատորեն չզբոսնել սեփական քաղաքով:
Ակնհայտ է նաև, որ վարչապետը համարում է, որ հեղափոխության անկասելիության երաշխավորը ժողովուրդն է, և որ դա արդեն բավարար է հակահահեղափոխություն չլինելու համար: Չնայած դրան` հայտնի է, որ հաճախ հակահեղափոխությունները տեղի են ունենում առանց լայն զանգվածների մասնակցության, իսկ ժողովուրդը միջամտելու հնարավորություն հաճախ այլևս չի ստանում: Դրանք սովորաբար տեղի են ունենում հեղաշրջումների տեսքով:
Սա այն բացառիկ հանդիպումներից է, երբ անուղղակիորեն ստանում ես քեզ վաղուց տանջող քաղաքական մի շարք հարցերի պատասխանները:
Իրականում Փաշինյանը շատ անկեղծ էր, բաց և թափանցիկ:
Հանդիպմանն անդրադառնալու և ևս մեկ անգամ մտորելու կարիք կա, կարծում եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10215219904744219&set=a.2832630928188&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել