Լսեցինք, որ էկզոտիկ ինքնադրսևորմամբ Գրիգորի Այվազյանը որոշել է առաջադրվել որպես նախագահի թեկնածու` առաջիկայում անցկացվելիք` Ադրբեջանի նախագահի ընտրություններում: Ասվում է նաև, որ ԱՀ ԿՀՆ-ն դեմ չէ գրանցել նրա թեկնածությունը: Դե ինչ, հրաշալի հնարավորություն կա մեծ օգուտ բերել ադրբեջանական չեղած ժողովրդավարությանը: Նրանք, հնարավոր է, թույլ տան նաև «քարոզարշավ» իրականացնել, ինչն ասվածից հետո միանգամայն օրինաչափ կլինի, ինչպես նաև օրինաչափ կլինի ժողովրդավարդության բացառիկ օրինակ համարվելու իրավունքին արդարացիորեն հավակնող ընտրություններում հայ թեկնածուի նվաստացուցիչ պարտությունը: Միգուցե ինչ-որ մեկը Գրիշային բացատրի, որ քաղաքականությունը, ի վերջո, հնարավորի արվեստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել