Panorama.am-ը գրում է․

«Մինչև քվեարկության օրը և այս պահին Երևանի քաղաքապետի ընտրությունների կազակերպման  անցկացման շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմում-բողոքներ չի ստացել»,- այս մասին հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։

Նա նշեց, որ ունեցել են բազմաթիվ հեռախոսազանգեր, դիմում-առաջարկներ, հարցումներ քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնական էլեկտրոնային հասցեին բազաթիվ նամակներ։

«Մեկ դիմում ենք ունեցել թիվ չորս տարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված, որը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի աշխատանքներին և կազմակերպչական բնույթի խնդիրներին, որին անմիջապես լուծում է տրվել»,- հայտնեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել