Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները մեկնարկել են։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունները միասին դիտորդական առաքելություն են իրականացնում և արդեն իսկ մի քանի խախտումներ են հայտնաբերել։

Ներկայացնում ենք խախտումներից մի քանիսը․

08:49 5/10 Դավթաշեն

Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետևում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը, և վերջինիս խնդրանքին ի պատասխան՝ սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է, և քվեախցիկը տեղափոխվել է:

Ավելի ուշ Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:

08:16 8/15 Շենգավիթ

Խախտումների վերաբերյալ գնահատականի գրանցման մերժում
Դիտորդը հայտնում է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում:

07:34 9/48 Կենտրոն

Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ
Քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը. քվեախցիկների ետևի մասում աստիճաններ են, ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետևում է տեղադրվել գրատախտակ):

Ամենաշատ խախտումով ընտրատեղամասերն են՝

7/34 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 90 դպրոց, Վանթյան 43
9/48 Կենտրոն, Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Մոսկովյան 17
9/6 Նորք-Մարաշ, Թիվ 157 դպրոց, Նորքի 11 փ. 62
2/16 Նոր Նորք, Ճարտարապետության և շինարարության պետական քոլեջ, Մառի 17/1
3/30 Քանաքեռ-Զեյթուն, Ա. Տեր-Ղևոնդյանի անվ. թիվ 1 երաժշտական դպրոց, 2-րդ հարկ, Զ. Քանաքեռցու 48
7/46 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 95 մանկապարտեզ, Անդրանիկի 124
4/28 Արաբկիր, Մ. Գալշոյանի անվ. թիվ 148 դպրոց (Սունդուկյան 78)
9/12 Կենտրոն, Թիվ 39 դպրոց, Ծխախոտագործների 1
9/18 Կենտրոն, Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոց, Պարոնյան 3
4/40 Արաբկիր, Թիվ 21 դպրոց (Վ. Վաղարշյան 24)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել