Նայեցի Հ1-ով թեկնածուների հեռուստաբանավեճը եւ կուզեմ անդրադառնալ միայն ձեւաչափին։

Ողջունելով նախադեպը եւ Հանրայինի փորձը՝ այն կազմակերպելու՝ այնուհանդերձ փաստեմ, որ խնդիրները շատ էին.

1. 55 րոպե եթերաժամանակը 8 թեկնածու + 1 հաղորդավար ձեւաչափով ակնհայտ բավարար չէր բովանդակային եւ թեմատիկ քննարկումների համար։
2. Նման քանակով մարդկանց դեպքում հաղորդում ունեցանք, բայց բանավեճ ակնհայտորեն չստացվեց։
3. Թեկնածուները հավասար եթերաժամանակ չունեցան ընթացքում։

Որպես հեղինակային հաղորդման փորձ ունեցող մարդ մի քանի առաջարկ ապագայի համար։

1. Ավելացնել եթերաժամանակը՝ մասնակիցների թվից կախված։
2. Յուրաքանչյուր մասնակցին տրամադրել ժամանակային ֆիքսված կրեդիտ։
3. Հաղորդման բովանդակությունն ավելի թեմատիկ-ոլորտային դարձնել։

Հ.Գ. Հա, ու պետք չէ վախենալ ու փորձել ընդհատել, երբ ինչ-որ մեկը տալիս է Նիկոլ Փաշինյանի անունը ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել