Ատույտ մը գործեցի մայրաքաղաքիս փողոցներուն մեջ...
Նայեցի անճաշակ, անիմաստ օտարալեզու, զըռթ ցուցանակներին, քաղաքային օբէկտատերերի ու դրանք թույլատրող պատկան մարմինների մտքի տարատեսակ անկումներին, հետո էլ բարձրացա Մոնումենտից մի հատ նայեցի երբեմնի կոկիկ Երևանին ու դառնությամբ արձանագրեցի, որ քաղաքս ընկել է անհույս ռաբիզների ձեռքը:
Կարող եմ հիմա երազել, որ մի օր մի ճաշակով մեկը կստիպի, որ էդ զըռթիկ օբէկտների ու խանութների անունները, ցուցանակները դառնան կարգին, սիրուն, բայց էն հիմար շենքերն ո՞վ կքանդի, ո՞վ տեսքի կբերի: Ոչ ոք:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/641074.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել