Մի քանի օր առաջ Avito համացանցային հարթակում սկսել են հայտարարություններ հայտնվել՝ «ձեր փոխարեն նոր iPhone-ի համար հերթում կկանգնեմ»։ Ամենահամարձակներն այդ տեղի համար 250 հազար ռուբլի են պահանջել, ինչը երկու անգամ ավելին է, քան հեռախոսի արժեքը։

Նշվում է, որ «եղանակային ցանկացած պայմաններում» նոր iPhone-ի համար հերթում կանգնելու գները տատանվում են՝ մեկը 100 հազար ռուբլի է խնդրում, մյուսը՝ շուրջ 30 հազար։

Նոր iPhone-ները Ռուսաստանում կլինեն սեպտեմբերի 22-23-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել