Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ուղերձում ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ ազգային կարեւոր տոնի կապակցությամբ:

Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին բարգավաճում եւ բարօրություն մաղթելով հայ ժողովրդին՝ երկու երկրների միջեւ փոխշահավետ գործակցության խորացման վստահություն է հայտնել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել