Tert.am-ը գրում է.

«GALLUP International association»-ը սեպտեմբերի 18-20 սոցհարցում է իրականացրել՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ, որի արդյունքներն էլ ներկայացվեցին ասուլիսի ժամանակ։ Մինչ այդ  «GALLUP International association»-Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ իրենք չեն կանխատեսում ընտրություն արդյունքները,  այլ խոսում են կանխատեսումների մասին։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն էլ ներկայացրեց արդյունքները։ Նա նախ նշեց, որ հետազոտության մեթոդը եղել է դեմ առ դեմ հարցումը, մասնակցել են 805 հոգի՝ Երևանի 12 վարչական շրջանից համամասնորեն։ Ըստ նրա՝ հետազոտության ընտրանքային սխալը 3,5 % է։

«Հարցին տեղյա՞կ եք արդյոք, որ նախատեսվում են Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ, եթե այո, նշեք ամսաթիվը, հարցվածների 76.4 %ը պատասխանել է, որ տեղյակ է և նշել է ճիշտ ամսաթիվ, իսկ 19․1 %տ տեղյակ է, որ կայանալու են ընտրություններ, սակայն  դժվարացել է նշել ամսաթիվը։ Միայն 4․4 %ը տեղյակ չէ, որ Երևանում ավագանու ընտրություն է լինելու։ Հարցին՝ նշեք այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, հարցվածները պատասխանել են․«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք  83.4 %, ԲՀԿ 70․7 %, «Լույս» կուսակցությունների դաշինք 28․3 %, «Ժառանգություն» կուսակցություն՝  27․3 %, ՕԵԿ՝ 26 %, ԵԾԿ՝ 24․8 %, ՀՅԴ՝ 19․3 %»,- ներկայացրեց նա։

Գայանե Դաջունցը, շարունակելով ներկայացնել հետազոտության տվյալներ, տեղեկացրեց, որ քաղաքացիներին եղել է հարց՝ նշեք, թե ովքեր են հանդիսանում Ձեր կողﬕց նշված կուսակցությունների առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածուները։ Պատասխանները հետևյալն են․93․9 %ն իմացել է, որ «Իմ քայլ» դաշինքի թեկնածուն Հայկ Մարությանն է,  ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրբյանին ճիշտ են նշել հարցվածների 83․5 %ը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել