Քանի որ վաղը լռության օր է, այսօր կկիսվեմ ձեր հետ իմ տպավորություններով ավագանու նախընտրական արշավից և ծրագրերից, թիմերից, որոնց հասցրեցի ծանոթանալ:
Ուշադիր հետևում էի 3 թիմի` «Իմ քայլը», «Լույս», ԲՀԿ:
Ունեմ հետևյալ տպավորությունը․
1. «Իմ քայլը». «ամենաերևանյան» թիմ, որի կազմում ունեմ շատ ընկերներ: Անկասկած, Երևանը սիրող և նվիրված մարդիկ են: Չնայած բավականին մակերեսային ծրագրին՝ հետաքրքիր գաղափարներ կան, և հուսով եմ, որ դրանք կիրականացվեն: Մի քիչ տպավորությունը փչացրեցին Նիկոլի հիստերիկությունները, որոնցով նա, ինչպես միշտ, վերածեց քաղաքապետի ներկայացումը սեփական միտինգների և փիառի:
2. «Լույս» դաշինք. ամենապրոֆեսիոնալ թիմ, թեկնածուների մասնագիտական մակարդակն ամենաբարձրն է իմ կարծիքով: Ծրագիրը բավականին մանրամասն և լավ մշակված է, պատկերացումները՝ ժամանակակից և խորը:
3. ԲՀԿ. ամենագործնական (деловой) թիմ: Ծրագիրը շատ կոնկրետ և հստակ է, ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ: Ընդհանուր տպավորությունը լավն է, բայց փչացնում են Նաիրա Զոհրաբյանի ագրեսիվ հրետորաբանությունը և նրանց առաջնորդի ոչ այդքան միանշանակ ռեպուտացիան: Բայց եթե դուք համարում եք, որ Երևանի գլխավոր խնդիրը ներդրումները և աշխատատեղերն են, ԲՀԿ-ն այս հարցում ամենահամոզիչն է:
Այսպիսով, եթե ես կարողանայի ընտրել (գյուղացի տղա եմ, Երևանի գրանցում չունեմ), այս 3-ից կընտրեի «Իմ քայլը» կամ «Լույսը»: