Աննախադեպ ակտիիվություն է գրանցվել ԱԺ-ում՝ վերջին մի 10 տարվա միապաղաղության ֆոնին: Կառավարության ծրագրի քննարկման շրջանակներում ընդդիմադիր, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, ոչ ՀՀԿ-ական գործիչների բազմաթիվ համարձակ հայտարարությունները հունից հանել են ՀՀԿ-ի ծերակույտի ներկայացուցիչներին անգամ: Օրինակ՝ Գալուստ Սահակյանը այսօր բոցկլտուն ճառերի շարաններ է ասել, որոնք ամենքը հեղեղված են եղել Գալուստ Սահակյանին բնորոշ դեբ... էհ... եկեք ասենք էքսցենտրիկությամբ:
Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի երեկվա ելույթին՝ Գալուստն ասել է.
«Իմ հարգելի գործընկեր Վահան Հովհանիսյանին շնորհակալ եմ, որ մեծարեց երկրի նախագահին՝ ասելով, թե մենք ինչ կլինեինք, եթե ինքը չլիներ: Բա որ դուք չլինեիք, ի՞նչ կլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի: Աստված անի՝ մեր տեղը գաք, քանի որ իշխանությունն ընդամենը միջոց է՝ նպատակին հասնելու համար եւ միակ գործոնը չէ: Կառավարության ծրագրի մեջ զետեղված են ձեր ամբողջական մտքերը՝ աշխատեք, մեզ մի ասեք՝ եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունենք, մենք ընդամենն ասում ենք, որ դուք պետք է մեր կարիքը ունենաք»:
Բայց Գալուստին ամենաշատը հունից հանել է Լևոն Զուրաբյանը, դատելով նրանից, թե ինչ ագրեսիվությամբ է հարձակվել նա վերջինիս ու առհասարակ ՀԱԿ խմբակցության վրա:
«Մենք ձեր կարիքը չունենք: Մենք ընդամենը ասում ենք՝ պատրաստ ենք համագործակցելու: Դուք պիտի մեր կարիքն ունենաք: Էլ չեն ասում՝ լավ, մարդկանց փողոցից բերեցինք էստեղ, որ էլի փողոցից խոսե՞ն: Էս Լևոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու է: Առաջին նախագահին երկրորդական մարդ դարձրեց:
Տրամաբանորեն բացիլային քաղաքականությամբ հիմա ուզում են ջերմություն ստեղծել ԱԺ-ում: Հլա որ էդքան խոսում եք, այ էս թիմը էստեղ նստած է, չի ուզում ինչ-որ բան ասել, բա որ հանկարծ էդքանը ուզենան միանգամից շշուկով խոսել, որտե՞ղ է լինելու քո խոսքը, մեր մոտեցումները: Էդ ակտիվ ձևանալու քաղաքականությունը որտեղի՞ց: Ժողովուրդն ասում է՝ եթե հոգեվարքի մեջ ես, մենք բոլորս քո կողքը կանգնած ենք՝ էլ խռխռալդ ո՞րն է: Զրոյի կարգավիճակով գալ զրոյացնել ամբողջ մի իշխանությա՞ն, ամբողջ մի գոծընթացնե՞ր: Լուրջ կլինե՞ս գոնե մի պահ: Էդ որ էդքան խոսում, խոսում, խոսում եք, հլա մի հատ տեսեք՝ դուք որտեղից եք եկել ու որտեղ եք գնում:
Բարձրագոչ խոսալով, կառավարությանը դաս տալով, ռունգերը ուռացնելով՝ վերջում էլ ասել գիտեք՝ կառավարության ի՞նչ գործն է աշխատատեղը: Դրա համա՞ր եք բոլոր աշխատատեղերը վերացրել: Մխիթարանքը նա է, որ եթե այդպես չլիներ, երևի ավելի վատ լիներ: Էլ էդպես չի լինելու: Սա կառավարության ծրագիր է, քաղաքականություն է, որտեղ բոլոր հարցադրումները կան: Այլ բան, որ դու դժգոհ ես: Ելույթներից հասկացա, որ կարկուտն ու գազն էլ…էնքան ջերմորեն եք խոսում, ոնց որ կպավ, էլի: Էլի խոսալու բան ունեք: Վարչապետը ներկայացնում է, թե ինչ է արվելու երկու ուղղություններով: Մարդիկ սկսել են հոխորտալով առաջարկել էն, ինչը վարչապետն է ասում, որ ժամ առաջ գնան ժողովրդի մոտ, ասեն՝ տեսա՞ք՝ ճնշեցինք, հաղթեցինք: Տեսա՞ք՝ ինչ արեցինք: Դե գնայիք, կարկուտը բռնեիք: Փոխանակ մի առաջարկ անեք, փոխանակ մտածեք: Գոնե մի ժամանակ կար, որտեղ 3 մարդ էր հավաքվում, գնում, կողքները կանգնում էիք: Էսօր էդ էլ չեք անում, որովհետև զրո եք: Զրոները ճանապարհ չունեն: Իսկ մեր թիմը նույն կերպ պիտի գնա, դուք՝ ձեր խոսքով, մենք՝ աշխատանքով: Կաշխատեք՝ կհամատեղենք մեր բոլորի ուժերը, չեք աշխատի՝ ուրեմն անաշխատունակ եք»:
Մի բան կարող եմ ասել հաստատ. ՀՀԿ-ականները իրոք անհանգստացած են ու վախեցած, ուղղակի չեն հասկանում, որ իրենցից արդեն դժգոհ չեն, իրենց արդեն ատում են, և դրանում մեղավոր չէ ընդդիմության արդյունավետ աշխատանքը ժողովրդական մասսաների հետ, որովհետև մեծ հաշվով ինչքան ատում են ՀՀԿ-ին, էդքան հիասթափված են ընդդիմադիրներից, և հիմա Գալուստը իր երկար խելքով փորձում է նման բոցկլտուն ճառերով ու իր մտավոր կարատեներով, ինչպես ինքն էր բնորոշել իր ոճը ժամանակին, ահագնացող բողոքի ալիքի դեմն առնել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/309907822476322?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել