Կառավարությունն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում են աննկարագրելի ցինիզմով ժողովրդին ձեռք առնել: Թվում էր, թե էն բիոզուգարանների պատմությունը պետք է հնարավորինս կոծկեին ու փորձեին հապճեպ ցրել էս թեման, բայց Տիկո, դու Տիկո, չի սթրվում էլի... Հլա նայեք, թե մեր էս տնտեսական Թալեաթը ինչ ա ասել.
«Տուրիզմ զարգացնել առանց զուգարանների հնարավոր չէ: Այս զուգարանները պետք է լինեն ինքնածախսածածկման սկզբունքով: Ծրագրի իմաստը դրանում էր: Ակնհայտ է նաեւ, որ այս փորձնական ծրագիրը չի տվել այն արդյունքները, որոնք մենք ակնկալում էինք: Իրականացրեք վերլուծություն եւ ներկայացրեք դրանց արդյունքներն ու պատճառները»:
Դե իհարկե, նման ապուշությունը չէր կարող չհամեմվել անզուգական փաստարկով, որից ստի հոտ է գալիս, բայց եթե անգամ ճիշտ է, ապա կարելի է վստահորեն դասել «Ք*ք սրտին՝ ք*ք մխիթարանք» արդարացումների շարքին...
Փաստարկը բերել է ֆինանսների նախարարը, երևի աննկարագրելի հպարտությամբ հայտարարել է, որ բիոզուգարանների կառուցման համար ծախսվել է ոչ թե 530 հազար դոլար, այլ 100 միլիոն դրամ դրամ (այսինքն՝ մոտ 250 հազար դոլար), ընդ որում դրանից մեկն իրոք չի աշխատում....
Հետաքրքիր ա, թե վարչապետ կոչեցյալը իր կենսագրության ո՞ր էտապում հիմնովին զրկվեց ամոթից ու մարդասիրությունից, որովհետև այսօր վրա-վրա պարզ դարձած երկու աչքալուսանքներից՝ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումից հետո, մուդռի ռոժով հելնել ու ասել, որ բա գիտե՜ք, մենք ընդամենը 250 հազար դոլար ենք ծախսել երկու զուգարանի վրա, այն էլ զուտ տուրիզմը զարգացնելու նպատակներով, մեղմ ասած... Տո մեղմ ասել էլ չի լինում ախր... Նորմալ երկրում տենց բան անողին ու հետո ասողին ցմահ կփակեին էդ զուգարանում... ՆՈՐՄԱԼ երկրում... ԵՐԿՐՈՒՄ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/286661364804126?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել