Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին օգտակար կլինի Ռուսաստանի համար, քանի որ այդ քայլը կամրապնդի կայունությունը Կովկասում: Այդ մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն. հայտնում է Лента.ру-ն:

«Եթե Վրաստանը միանա ՆԱՏՕ-ին, ապա դա մեր տարածաշրջանն ավելի կանխատեսելի և կայուն կդարձնի: Դա լավագույնս բխում է Ռուսաստանի շահերից»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել