ԵՐԵՎԱՆ — Ավագանու քարոզարշավի մասնակից «Օրինաց երկիրը» ցածր, անհավանական և թույլ է գնահատում ընտրություններում հաղթելու բոլոր մյուս ուժերի շանսերը։ Կուսակցությունը պնդում է, որ կարող է ստանալ մեծամասնություն, եթե մարդիկ հասկանան, որ սիրում են իրենց։

«Մարդիկ շատ զոմբիացած վիճակում են այս օրերին»,- նշում է ՕԵԿ ապագա քաղաքապետ Մհեր Շահգելդյանը,- «մարդկանց թվում է, թե նրանք սիրում են ներկա իշխանությանը և պատրաստ են ամեն ինչի։ Նրանց նույնիսկ չեն գիտակցում, որ իրականում իրենց սիրտը պատկանում է ՕԵԿ-ին»։

ՕԵԿ-ը խոստանում է դռնեդուռ այցելել քաղաքացիներին և բացատրել, որ իրականում նրանք ենթագիտակցաբար համակրում են իրենց կուսակցությանը։

Բացատրության ենթարկված քաղաքացիներից մեկը նշեց. «Իրականում ես ընդհանրապես չգիտեի, որ համակրում եմ ՕԵԿ-ին, սակայն նրանք բավական համոզիչ փաստարկներ և փաստեր ներկայացրին։ Ու տենց որ չոտկի բացատրեցին, ես հասկացա, որ սրտիս խորքում միշտ ՕԵԿ-ին եմ սիրել»։

ՕԵԿ-ը կոչ է անում մարդկանց ինքնուրույն գիտակցել սերն իրենց հանդեպ և չստիպել ամեն մեկին հատ-հատ բացատրել այդ պարզ ճշմարտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել