Դաղստանի հարցերով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ղեկավար Ալեքսեյ Բուերովի ղեկավարությամբ «Բրիլիանտ» սահմանային-պահակային նավը բարեկամական այց է կատարել Բաքվի նավահանգիստ, հայտնում է minval.az-ը:

«Բրիլիանտ»-ի, պետական սահմանային ծառայության նավերի մասնակցությամբ կայացել են վարժանքներ` «Կասպից ծովի կենսաբանական ռեսուրսների հսկողություն, անօրինական միգրացիայի, զենքի, պայթուցիկ նյութերի և այլ արգելված ապրանքների և բեռների մաքսանենգությամբ դեմ պայքար» թեմայով:

Վարժանքների ժամանակ մշակվել են անօրինական գործունեության հայտնաբերման, պայմանական հանցագործի հետապնդման և ձերբակալման, տվյալների փոխանակման համատեղ քայլերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել