Երևանի կենտրոնում ջրերի և հյութերի խանութները մի քանիսն էին: Այդ խանութներից թերևս ամենահայտնին տեղակայված էր Աբովյանի և Բուզանդի փողոցների խաչմերուկի անկյունային շենքի առաջին հարկում: Դա ներկայիս Հանրապետության հրապարակին կից գտնվող «Ջրերի խանութ»-ն էր: Հետաքրքիր է տեղեկանալ, որ հրապարակի ջրերի խանութը գործում էր դեռևս 20-րդ դարի սկզբից, և այն ժամանակաշրջանի հին երևանցիներն այստեղ վայելում էին Երևանի «Լաստո» գործարանի զովացուցիչ ըմպելիքները, «Զանգա» գործարանի թարմ գարեջուրը և այլ ըմպելիքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել