Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության՝ թուրքական ԶՈւ-ը զինվորներ կուղղի սիրիական Իդլիբ, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը։

Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքի շնորհիվ պետք է ապահովեն ստեղծվելիք ապառազմականացված գոտու՝ ծանր զինտեխնիկայի ու ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող զինյալների դուրսբերումը։

«Այստեղ կմնան ընդդիմադիրները և խաղաղ բնակիչները», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Իդլիբի տարածքային կարգավիճակում փոփոխություններ չեն մտցվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել