Կալիֆորնիայի և Տեխասի համալսարանների գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի նպատակը պարզելն էր, թե որ սեռական փորձն են իրենց կյանքում ամենից սարսափելին համարում կանայք և տղամարդիկ՝ գրում է inopressa.ru-ն:

Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ կանայք, որպես կանոն, զղջում են մեկանգամյա սեռական հարաբերությունների համար, իսկ տղամարդիկ՝ կորսված հնարավորությունների:

Նշվում է, որ հարցված կանանց 24%-ը կնախընտրեին կուսությունից զրկվել առավել հարմար տղամարդու հետ, 23%-ը զղջում է, որ դավաճանել է իր զուգընկերոջը, իսկ 20%-ը զղջում է այն բանի համար, որ շատ արագ է համաձայնել նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերության մեջ մտնելու առաջարկին:

Ի հակառակ կանանց դիրքորոշման՝ հարցված տղամարդկանց մեծամասնությունը զղջում է, որ չի օգտվել նախկինում ընձեռված սեռական հարաբերություն ունենալու հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել