Իսրայելը մշտապես ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտա իր հակառակորդներին առաջադեմ զենք ձեռք բերել: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Սիրիայի ուղղությամբ հերթական օդային հարվածներից հետո։ Հարկ է նշել, որ այս հայտարարությունը Նեթանյահուն հնչեցրել է այն բանից հետո, երբ Սիրիայի իշխանությունները մեղադրել են Իսրայելին՝ Դամասկոսի օդանավակայանի շրջակայքը հրթիռակոծելու համար:

«Իսրայելը մշտապես աշխատում է, որպեսզի խոչընդոտի թշնամիների մոտ առաջադեմ զինատեսակների հայտնվելուն: Մեր կարմիր գծերն ավելի քան երբևէ հստակ են, և մեր վճռականությունը՝ թույլ չտալ, որ դրանք խախտվեն, նույնպես ուժեղ է, առավել քան երբևէ»,- ասել է Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել