Համաձայն տարբեր տարիներ ի վեր շրջանառվող հրապարակումների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի են պատկանում մի շարք հայտնի մասնավոր ընկերություններ: Դեռևս 2010 թվականին ռուսական versia.ru կայքի հրապարակած ցանկում, որը Հայաստանում լայն տարածում գտավ, 3 տասնյակ նման բիզնեսներիմասին էր գրված:
Այդ ցանկի ընկերությունների մեծ մասն արդեն հերքել է տեղեկատվությունը:
Հրապարակված ցանկում առկա էին նաև ՄԱՊ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ընկերությունների» անունները:
ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը հայտնում է, որ Երկրորդ նախագահի ընտանիքի՝ ընկերությունում բաժնետոմս ունենալու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «ՄԱՊ ՓԲԸ միակ բաժնետերը համարվում է Ալեքսան Մակարի Պետրոսյանը (100 %)»:
Ընկերության տնօրենը հայտնում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամնեը երբեք ՄԱՊ ընկերության բաժնետեր չեն եղել և որևէ կապ չեն ունեցել ընկերության հետ:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, հարազատները և ընտանիքին մոտ կանգնած որևէ անձ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետերերի ցանկում առկա չեն և երբևէ առկա չեն եղել:
Ամբողջական հոդվածն այստեղ