Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր բնակիչ օրական երկու ժամ ձանձրանում է (ինչը միջինում 5 տարի է կազմում)։ Այդպիսի տվյալներ է ներկայացնում British Heart Foundation բարեգործական կազմակերպությունը՝ OnePoll հետազոտական ընկերության հետ համատեղ հարցման արդյունքում։ Ուսումնասիրությանը 2 հազար մարդ է մասնակցել։

Պարզվել է, որ ամենից հաճախ բրիտանացիները կեսօրից հետո են ձանձրանում՝ գագաթնակետը 13։00-ն է։ հարցվածների շուրջ 23 տոկոսը ձանձրանում են աշխատավայրում, իսկ յուրաքանչյուր երրորդը՝ տանը։ Հարցվածների մեկի չորրորդը կարծում է, որ հասուն կյանքը շատ տխուր է։ 47 տոկոսի խոսքով՝ հանգստյան օրերին իրենք ոչ մի օգտակար բան չեն անում, 53 տոկոսի կարծիքով՝ կյանքը կողքով է անցնում։

Բրիտանացիների համար հատկապես ձանձրալի է սպասումը, տնային գործերով զբաղվելը։ Ձանձրույթի պատճառ կարող է դառնալ անգամ դանդաղ Wi-Fi-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել