Իսկ դուք ասում էիք, թե մեր վարչապետը գործ չի անում, աշխատել չգիտի, բոլորը չեն սիրում նրան և այլն, և այլն: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, զարմացած եմ: Երեկվանից կարդացածս նորությունների ուղիղ կեսը մեր վարչապետի մասին է: Ես իհարկե չգիտեմ՝ ինչ մեղու է նրան կծել, բայց որ հասկացել է, որ ևս 5 տարի գիտառ նվագելով անցկացնել պետք չի, դա ակնհայտ է: Կամ գուցե մեղվի կծածը զուտ նախագահի կլիզմայով է պայմանավորված ու շուտով թողնի: Չգիտեմ... Ամեն դեպքում կապրենք, կտեսնենք:
Ինչպես գիտեք, երեկ ԱԺ նիստից հետո վարչապետը իրականացրել է «0 չուզող ԱԺ-ում» ակցիան և հանդիպել է մի շարք օպոզիցիոներ պատգամավորների հետ: Չնայած նրանցից և ոչ մեկն էլ մանրամասն չասաց, թե ինչ էր վարչապետն ուզում և ինչու էր զրույց նախաձեռնել, բայց հատկանշական է, որ առաջին կոնտակտը մեր՝ տիեզերքում սավառնող վարչապետի հետ ստացվել է:
Ի դեպ, բավական հետաքրքիր է, որ Տիգրան Սարգսյանը վերջապես հանդիպել է իր մղձավանջների գլխավոր դերակատարի՝ Հրանտ Բագրատյանի հետ ու մի քանի րոպեանոց զրույց ունեցել հետը: Իհարկե, դեռ պարզ չի՝ արդյոք Բագրատյանը խոստացե՞լ է էլ բաց նամականեր երբեք չգրել կամ «Նաիրիտից» էլ չխոսել, բայց կարծում եմ՝ առաջիկայում կհասկանանք, թե որքան արդյունավետ է եղել դարի հանդիպումը:
Ի դեպ, Բագրատյանից շատ մրսող Տ. Սարգսյանը անգամ ԼՂՀ վարչապետի միջոցով էր փորձել հարաբերությունները կարգավորել մեգատնտեսագետի հետ, ինչը չէր ստացվել: